Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ «Հայաստան» խմբակցությունը երկու մասից է կազմված. մի մասն, այնուամենայնիվ, համոզված է, որ իշխանությունները ճիշտ են. «Փոքրաթիվ մասն ինձնից լավ գիտի, որ ես ճիշտ եմ. ես 4 փաստարկ ասեմ, 5-6-րդը այդ մարդիկ կասեն։ Այլ բան, որ այդ մարդիկ չեն խոսում, փոխարենը ճռճռան բառեր են ասում»։ 

Իսկ խմբակցության մեծ մասը, ըստ նրա, ազնվորեն հավատում է, որ ճիշտ է. 

«Ուզում եմ հաճոյախոսություն անել տիկին Վարդանյանին. նա այնպես անկեղծ է ատում ինձ ու անկեղծորեն հավատում, որ ես ծախել եմ, չգիտեմ ինչ եմ արել… Ես որ նայում եմ՝ նա ոնց է ազնվորեն հավատում իր ասածին ու ազնվորեն ինձ համարում դավաճան, ուղղակի չեմ կարող հակափաստարկներ ասել, որովհետև տիկին Վարդանյանի հավատն այնքան խորն է, որ ռացիոնալ փաստարկների համար փակվում է։ Հետևաբար, եթե ես ու տիկին Վարդանյանը նստենք ու փաստարկներ բերենք, անիմաստ կլինի խոսակցությունը։ Ես չեմ կարող համոզել տիկին Վարդանյանին։ Այնինչ Ձեզ, պարոն Խաչատրյան, ոչ միայն կարող եմ համոզել, այլև պնդել, որ ինձնից լավ գիտեք, որ ես ճիշտ եմ»։

192