Ճամբարակում հրդեհի հետևանքով տուժած 9 անձ հոսպիտալացվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր Ճամբարակում` Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում, բռնկված հրդեհի հետևանքով կան տուժածներ։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Այս պահի դրությամբ` տեղի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 9 տուժած, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, այժմ հետազոտությունների փուլում են:
11 Հունիս, 2025 10:05
257