Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կրկին հաղթել է Կոստա Ռիկայի ընտրանուն

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական խաղն է անցկացրել Կոստա Ռիկայի թիմի հետ ու կրկին հաղթել` 103-90։
Գլենդել քաղաքում կայացած խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Հայաստանի հավաքականի խաղացող Անդրե Սփայթ Մկրտչյանը` վաստակելով 19 միավոր։
Սփայթ Մկրտչյանը կողմերի միջև կայացած առաջին խաղում նույնպես ամենաարդյունավետն էր (21 միավոր)։
Հունիսի 7-ին կայացած խաղում Հայաստանի հավաքականն առավելության էր հասել 86-62 հաշվով։
11 Հունիս, 2025 10:30
129