Միքայել Աջապահյանը կկալանավորվի երկու ամիս ժամկետով

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը երկու ամսով կկալանավորվի․ դատարանը հրապարակեց որոշումը։ Փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողներին փոխանցեց, որ դատարանի որոշմամբ նաև սահմանափակվել են նրա շփումները՝ բացառությամբ մերձավոր ազգականների ու պաշտպանների հետ շփումների։
Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել նրան։
28 Հունիս, 2025 10:07
244
Գալստանյանն ու Աջապահյանը հայտարարած հացադուլը չեն արել. նրանք սնվել են ՔԿՀ-ում
07 Հուլիս, 2025 13:50
Մեր ձեռքի տակ են հայտնվել որոշ փաստական տվյալներ, այդ թվում Միքայել Աջապահյանի կողմից վարված օրագիրը. ՔԿ նախագահ
01 Հուլիս, 2025 00:09
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան
28 Հունիս, 2025 19:06