
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 5-ին դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին (Forum Européen de la jeunesse arménienne) և հանդես եկել բացման խոսքով։
Միջոցառմանը ներկա էին նաև Սփյուռքի հարցերով բարձր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին, Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ժերեմի Ռեդլերը, Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամը, սենատոր Ֆրանսիզ Սպիզները և այլ հյուրեր։
Ֆորումին որպես բանախոսներ հանդես են եկել փաստաբան Ֆրանսուա Դևեջյանը, քաղաքագետ Կայծ Մինասյանը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Հայաստան-Ֆրանսիա ծրագրերի համակարգող Ֆլորանս Պրովանդիեն։
Ֆորումը կազմակերպել էր G2iA (Groupement Interprofessionnel International Arménien) ասոցացիայի կողմից։