Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սերբիայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում տղաների Հայաստանի թիմը նվաճեց 2 ոսկե, 5 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ։

Պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է։ Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 50 կգ Տիգրան Կիրակոսյանը և60 կգ Սուրեն Կատվալյանը։ 5 մարզիկ` 46 կգ Սուրեն Բաբլումյանը,

52 կգ քաշային Վլադիմիր Մշեցյանը, 57 կգ քաշային Կարեն Զախարյանը, 75 կգ Էդգար Սուքիասյանը և 80 կգ քաշային Միքայել Գյուլումյանը նվաճել են արծաթե մեդալ։ Եվս 3 մարզիկ` 48 կգ Հակոբ Շարբաթյանը, 54 կգ Հայկ Կարապետյանը և 66 կգ Արսեն Կարապետյանը արժանացել են բրոնզե պարգևի։

4 արծաթ ու երկու բրոնզ էլ նվաճել ենք աղջիկների պայքարում։

Մեր մարզիկներից պատվո հարթակի 2-րդ աստիճանին կանգնեցին 46 կգ Սյուզաննա Իշխանյանը 50 կգ Համեստ Աֆրիկյանը, 57 կգ Անահիտ Հարությունյանը և 75 կգ Վիկտորիա Սահակյանը։ 48 կգ Նանա Բալասանյանն ու 52 կգ քաշային Լիաննա Ժամհարյանը նվաճեցին բրոնզե մեդալ։

191