Նեյմարի գոլը հաղթանակ բերեց «Սանթոսին» «Ֆլամենգոյի» հետ խաղում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Սանթոսի» ֆուտբոլիստները հաղթանակ տարան «Ֆլամենգոյի» դեմ Բրազիլիայի առաջնության 14-րդ տուրի խաղում։
Սանթուս քաղաքում կայացած խաղն ավարտվեց 1:0 հաշվով։ Տանտերերի հարձակվող Նեյմարը միակ գոլը խփեց 84-րդ րոպեին։ Սա Բրազիլիայի հավաքականի ռմբարկուի առաջին գոլն է ընթացիկ առաջնությունում։
«Սանթոսը» վաստակեց 14 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնական։ «Ֆլամենգոն» 27 միավորով գլխավորում է աղյուսակը։
Հունիսին 33-ամյա Նեյմարը երկարաձգեց պայմանագիրը «Սանթոսի» հետ մինչև 2025 թվականի վերջը՝ չնայած Եվրոպա վերադառնալու մասին խոսակցություններին։ Հարձակվողը Իսպանիայի կրկնակի չեմպիոն է «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հնգակի չեմպիոն ՊՍԺ-ի կազմում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի հաղթող է։
Աղբյուրը`ArmSport.am
17 Հուլիս, 2025 13:35
113