Նեյմարը վերադարձից հետո առաջին խաղն է անցկացրել «Սանթոսի» մեկնարկային կազմում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նեյմարը «Սանթոս» վերադառնալուց հետո առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում:
32-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը եղել է Բրազիլիայի Պաուլիստա լիգայի 8-րդ տուրի «Նովորիզոնտինոյի» դեմ հանդիպման մեկնարկային կազմում և փոխարինվել է 75-րդ րոպեին: Խաղն ավարտվել է 0-0 հաշվով:
Սա Նեյմարի երկրորդ հանդիպումն էր «Սանթոս» վերադառնալուց հետո: Բրազիլացին մասնակցել էր նաև «Բոտաֆոգո-ՍՊ»-ի դեմ հանդիպմանն ու ճանաչվել էր խաղի լավագույն ֆուտբոլիստ:
11 Փետրվար, 2025 13:47
455