
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայում հայտնաբերվել են վիբրիոններ՝ ափամերձ աղի ջրերում (աղի և քաղցրահամ ջրի խառնուրդ), հաղորդում է Milliyet-ը՝ հղում անելով Ստամբուլի Ֆլորենս Նայթինգեյլ հիվանդանոցի ուրոլոգ Ուգուր Աֆերինին։
Աֆերինն ասել է, որ Մարմարա, Էգեյան և Միջերկրական ծովերի ափերին հայտնաբերվել է Vibrio parahaemolyticus և Vibrio vulnificus բակտերիաների ԴՆԹ, և կոչ է արել զգույշ լինել նրանց, ովքեր «ամռան ամիսներին ծովում են»։
Ամենալուրջ ռիսկը, նշել է նա, առաջանում է բաց վերքերի և ջրի շփումից: Vibrio vulnificus-ը կարող է առաջացնել հյուսվածքային վարակներ։
«Դրանք բազմանում են տաք և աղի ջրում: Մանրէները կարող են ներթափանցել աղեստամոքսային տրակտ՝ աղտոտված ծովի ջուրը կուլ տալու դեպքում և առաջացնել խոլերա, որն ուղեկցվում է ծանր լուծով և ջրազրկմամբ: Չնայած Թուրքիայում խոլերայի դեպքերը հազվադեպ են լինում, սակայն ռիսկը զրոյական չէ», - թերթին ասել է բժիշկ Ուգուր Աֆերինը։