Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում. կան տուժածներ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 21-ին` ժամը 23:27-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Կյանք գյուղի ցուցանակի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 100 մ) և շրջված վիճակում հայտնվել ձորում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երեք ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
22 Հուլիս, 2025 10:12
120
1 զոհ, 1 վիրավոր․ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բռնկվել
07 Հունիս, 2024 14:15
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Շիրակի մարզում վթարից տուժածներին
15 Օգոստոս, 2023 23:00
Շիրակի փողոցում բեռնատարներ են բախվել. տուժած իրանցին հոսպիտալացվել է
07 Նոյեմբեր, 2022 19:19