Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվում են 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

Հաշվետու ժամանակահատվածում Քննչական կոմիտեում քննված 56.814 քրեական վարույթից ավարտվել է 18.969-ը՝ նախորդ տարվա 17.887-ի համեմատ, այսինքն աճել է 1082-ով:   

Նշված 18.969 քրեական վարույթից 6111-ը՝ 6547 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ նախորդ տարվա 5127-ի համեմատ, այսինքն աճել է 984-ով, իսկ 12.858-ը կարճվել է՝ նախորդ տարվա 12.760-ի համեմատ, այսինքն աճել է 98-ով: 

2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Քննչական կոմիտեում իրականացվել են զգալի աշխատանքներ հանցագործությամբ պատճառված գույքային վնասի վերականգնման ուղղությամբ: 

Հաշվետու ժամանակահատվածում ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է 4 մլրդ 372 մլն 675 հզր ՀՀ դրամը: Պատճառված վնասի վերականգնման նպատակով արգելանք է դրվել  509 մլն 997 հզր ՀՀ դրամ արժողության գույքի վրա: 

Անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից միայն 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում վերականգնվել է 16 մլրդ 94 մլն 601 հզր ՀՀ դրամը:

Այսպիսով, հաշվետու ժամանակահատվածում ավարտված և անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 20 մլրդ 467 մլն 276 հզր ՀՀ դրամ:

196