
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում, թե իբր վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների կամ նրանց մի մասի վերադարձին։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Վարչապետը բազմիցս նշել է, որ ՀՀ ներկայացուցիչները տարբեր ձևաչափերի իրենց հանդիպումներում շարունակաբար բարձրացնում են այդ հարցը և փնտրում լուծումներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հարցը քննարկման առարկա է դարձել հենց վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ։
Ընդ որում, վարչապետը հարցի մասին խոսել է ամբողջության մեջ և ոչ թե մասնակի»,- պարզաբանել է նա։
Ավելի վաղ Բաղդասարյանը հայտնել էր՝ բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում։