Բժիշկներն արձանագրել են 11-օրական աղջնակի մահը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Աշտարակ» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխա, հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ մահացածն Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 11-օրական Լուսինե Մ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «շնչառության վատթարացման գանգատով»։ Մահացած երեխան հիվանդանոց է տեղափոխվել ծնողների կողմից։
Դեպքի փաստով սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
19 Օգոստոս, 2025 22:55
429