Սպասվում է ինտենսիվ բուք. Սուրենյան
«Դեկտեմբերի 22-ի ցերեկը առանձին շրջաններում, 23-24-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը:
«Օդի ջերմաստիճանը 25-26-ին՝ գիշերը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով»,- գրել է նա:
22 Դեկտեմբեր, 2020 01:27
1610