Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերը Հայաստանում հռչակվել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս: Ինչպես ամբողջ աշխարհում, մեր երկրում էլ կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղն ամենատարածված հիվանդությունն է:

 

«Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ սքրինինգային ծրագրերի ներդրման շնորհիվ մեր երկրում վերջին տարիներին 10%-ով կրճատվել է կրծքագեղձի քաղցկեղի արդեն 4-րդ փուլ հասած դեպքերի հայտնաբերելիությունը:

 

Վաղ հայտնաբերման դեպքում այն ամբողջովին բուժելի է:

 

Կրծքագեղձի չարորակ նորագոյացության դեպքում վիրահատությունը, ճառագայթային թերապիան, ինչպես նաև որոշ թանկարժեք դեղեր տրամադրվում են պետական պատվերի շրջանակում:

 

Այս ամիսը հիշեցնում է բոլոր կանանց՝ ուշադրություն դարձնել իրենց առողջությանը՝

  • անցկացնել կանոնավոր զննություններ.
  • իմանալ ինքնազննման քայլերը.
  • խրախուսել մտերիմներին անցնել ստուգումներ:

Եկե՛ք միասին բարձրացնենք իրազեկվածությունն ու աջակցենք կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին` հիշեցնելով, որ վաղ հայտնաբերումը փրկում է կյանքեր»,- նշվում է հաղորդագրությունում:

668