Որո՞նք են կրծքագեղձի քաղցկեղի ախտանշանները
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կրծքագեղձի քաղցկեղը չարորակ ուռուցք է, որը սկսվում է կրծքագեղձի բջիջներում:
Առողջապահության նախարարությունից ներկայացնում են Կրծքագեղձի քաղցկեղի ախտանշանները`
- ուռուցքային գոյացության առկայությունը կրծքագեղձում
- ուռուցքի պինդ կոնսիստենցիան
- կրծքագեղձի շարժունակության սահմանափակումը կամ ընդհանրապես դրա բացակայությունը, գոյացության որպես կանոն ոչ ցավոտ լինելը, մաշկի ներքաշվածությունը,
- անութափոսում, ստորանրակային, կամ վերանրակային շրջանում պինդ ավշային հանգույցի (հանգույցների) առկայությունը
- պտուկից երբեմն արյունային արտադրությունը
- աչքով տեսանելի մաշկի դեֆորմացիա գոյացության շրջանում (հատկապես ձեռքերը վեր բարձրացնելիս)
- մաշկի ներքաշվածություն
- լիմֆոստազի երևույթները՝ «կիտրոնի կեղևի» համախտանիշը
- ուռուցքի ներաճ դեպի մաշկ և/կամ վերքի առաջացումը
- արեոլայի արտահայտված հաստացումը
- պտուկի ներքաշվածություն
- կրծքագեղձի չափերի խիստ մեծացում և կրծքավանդակի պատին ֆիքսվածություն
Պետք է հիշել՝ նշված բոլոր ախտանշանները վկայում են քաղցկեղի ուշացած փուլերի մասին։
Կարևոր է վաղ ախտորոշման համար կատարել բժշկական հետազոտություններ՝ ըստ տարիքային ուղեցույցի:
30 Հոկտեմբեր, 2024 20:30
1046
Հոկտեմբերը` կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս
01 Հոկտեմբեր, 2025 12:05
Կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կինը մայրացել է (լուսանկարներ)
06 Ապրիլ, 2022 17:59
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագրի մեկնարկը տրված է
19 Հունվար, 2021 19:54
Ջո Բայդենը պայքարում է մետաստատիկ քաղցկեղի դեմ. նա նկատելիորեն թուլացել է․ WP
27 Հուլիս, 2026 18:56
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսին հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
27 Հունիս, 2026 12:49
Ունենք 3-րդ, 4-րդ փուլի քաղցկեղների թվաքանակի շեշտակի նվազում. Անահիտ Ավանեսյան
16 Ապրիլ, 2026 15:42