Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի ռազմածովային ուժերը կալանել են «Գրետա Թունբերգի նավատորմին» պատկանող նավերը, երբ դրանք մոտեցել են Գազայի հատվածի ափերին։ Նավերը տեղափոխում էին ձախակողմյան ակտիվիստներին, այդ թվում՝ Գրետային։ Ըստ տեղեկությունների ձերբակալվել է 13 նավ։
Այս մասին հայտնել է Միջազգային առաքելության տեղեկատվական կոմիտեն, որի հայտարարությունը մեջբերել է լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաալիքը։
Այն նաև նշել է, որ իսրայելական զինվորականները «ուժ են կիրառել նավերի դեմ, միտումնավոր բախումներ են իրականացրել, օգտագործել են ջրցան մեքենաներ և վատ են վերաբերվել ձերբակալված ակտիվիստներին»։
Նավերի վրա Իսրայելի հարձակման վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել նաև Թուրքիայում նավատորմի ներկայացուցչությունը։ Այս հայտարարության մեջ նշվում է, որ առգրավվել է ընդհանուր առմամբ 15 նավ, իսկ ձերբակալված թուրք ակտիվիստների թիվը հասել է 25-ի։
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը չորեքշաբթի երեկոյան հայտարարել էր, որ Իսրայելի ռազմածովային ուժերը սկզբում զգուշացրել են նավատորմի նավերին, որ նրանք մոտենում են մարտական գոտուն և պահանջել են փոխել ուղղությունը։