Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ, 44-ամյա Քիմ Քարդաշյանը Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում մասնակցել է BoF 500 գալա-երեկոյին։ Նա միջոցառման համար ընտրել է սպիտակ, մեջքը բաց կիպ շապիկ և կլորավուն խորը կտրվածքով մաքսի կիսաշրջազգեստ։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail կայքում։
Հեռուստաաստղը կերպարը լրացրել է շքեղ ադամանդե ականջօղերով։ Ինչպես երևում է լուսանկարներից, Քարդաշյանը նախընտրել է Եփրեմ Չաթարդեմյանի ստեղծած YEPREM ապրանքանիշի ականջօղերը։ Այս մասին նշված է նաև ապրանքանիշի սոցիալական էջերում։
«Քիմ Քարդաշյանը YEPREM-ով նրբագեղություն և ուժ է ճառագում Փարիզի BoF 500 գալա-երեկոյին»,- գրված է բրենդի էջում։
Եփրեմ Չաքարդեմյանը ծագումով հայ է, որն ապրում է Լիբանանում։ 1964-ին Եփրեմ Չաքարդեմյանը ոգեշնչվել է իր մոր նվիրած ոսկե ապարանջանով, որն էլ ճանապարհ է հարթել ոսկերչության ոլորտում ընտանեկան կայսրության ստեղծմանը: Նա հիմնադրել է YEPREM Jewellery House-ը։


