Հետպատերազմյան աջակցության ծրագրերի շրջանակում ձեզ հետ անհատական աշխատանքի մոտեցում ենք ցուցաբերել։ Այդ աշխատանքը թույլ է տվել մեզ մշակել համակարգ, որով առանձնացրել ենք հաճախ կրկնվող դեպքեր և մշակել դրանց լուծումները։ Խնդիրները թե՛ տեխնիկական են, թե՛ բովանդակային, հետևաբար մենք ինտենսիվ կերպով աշխատում ենք բոլոր ներգրավված գերատեսչությունների հետ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: 

 

«Այսպիսով, որպեսզի կարողանանք ավելի օպերատիվ և համակարգված լուծում տալ ձեզ մոտ առաջացած բոլոր հարցերին, գործարկում ենք բողոք-դիմումների հավաքման համակարգ՝ յուրաքանչյուր ծրագրով։ Այս դիմումներն առանձնացնելու ենք ըստ համապատասխան գերատեսչությունների, ճշգրտենք և ձեզ տեղեկացնենք արդյունքի մասին՝ կարճ հաղորդագրության տեսքով։

 

Դիմում-բողոքները լրացնելու հետ կապված որևէ խնդիր լինելու դեպքում մեր նախարարության աշխատակիցները պատրաստ են աջակցել ձեզ նույն ընթացակարգով, ինչպես աջակցել ենք հիմնական դիմումները լրացնելիս։

 

Սիրելի արցախցիներ, խնդրում եմ համագործակցել մեզ հետ՝ զինվելով հանդուրժողականությամբ և համբերատարությամբ, որպեսզի մենք էլ մեր հերթին երբեմն անհնարին թվացող հարցերին լուծումներ գտնենք, իսկ դա պահանջում է հետևողական և ջանասեր աշխատանք, որն անձնվեր կերպով և ինտենսիվ ռեժիմով իրականացնում են մեր աշխատակիցները»։

 

25 Դեկտեմբեր, 2020 15:32
79
; ;