Ապարան-Սպիտակ ճանապարհին մեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին. կա տուժած
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 08։07-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ապարան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշին․ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։
23 Հոկտեմբեր, 2025 10:11
552