Արցախի մեր բազմաթիվ հայրենակիցներ իրենց ժամանակավոր բնակությունը շարունակում են Հայաստանում՝ բարեկամների, ընկերների, ծանոթների կամ պարզապես անծանոթ մարդկանց կացարաններում, գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլոր հյուրընկալներին՝ բացառիկ հոգատարության և աջակցության համար։ Կարևորելով հանրային համերաշխությունը՝ պետությունն առնվազն պարտավոր է մասնակից լինել այդ գործընթացին, որի շրջանակում կառավարությունը հաստատել է հյուրընկալության ծախսերի փոխհատուցման երկու ծրագիր, որոնց դիմումների ընդունումն արդեն սկսվել է:

Ըստ այդմ՝ արցախցիներին հյուրընկալած քաղաքացիներն ամսական կստանան 30,000 դրամ իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածքում հյուրընկալած մեկ չափահաս արցախցու համար՝ Հայաստանում և 45,000 դրամ՝ Արցախում։ Անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային դիմում և անձնագրերի ներկայացում՝ առանց որևէ պայմանագրի կամ այլ փաստաթղթերի ներկայացման»,- գրել է նախարարը։

196