Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հնդկաստանն ու Չինաստանը կիրակի օրվանից վերսկսել են երկրների միջև ուղիղ օդային կապը՝ ավելի քան հինգ տարվա ընդմիջումից հետո։

Ասիայում երկրորդ խոշորագույն և աշխարհում խոշորագույն ավիաընկերություններից մեկի՝ IndiGo-ի առաջին չվերթն են իրականացրել կիրակի երեկոյան Կալկաթայից Գուանչժոու։

Միևնույն ժամանակ, China Eastern Airlines-ը նոյեմբերի 9-ին կվերսկսի Շանհայ-Դելի երթուղով չվերթերը։ Ընկերությունը շաբաթական երեք չվերթ կիրականացնի՝ չորեքշաբթի, շաբաթ և կիրակի օրերին՝ A330-200 ինքնաթիռով։

Հնդկաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթերը դադարեցվել են համավարակի ընթացքում։ Թռիչքային իրավիճակի վրա ազդել է նաև Հնդկաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների սառեցումը 2020 թվականի մայիսին Լադախ շրջանում տեղի ունեցած մի շարք միջադեպերից հետո, երբ երկու երկրների միջև ռազմական բախումներ տեղի ունեցան Գալվան գետի մոտ։

453