ԴՆԹ-ի անալիզի արդյունքներով պարզվել Է այն մարդու անձը, որը Նեշվիլում (Թեննեսիի նահանգ) ֆուրգոնի պայթյուն Էր կազմակերպել Սուրբ ծնունդի առավոտյան:

Պարզվել Է, որ նա տեղի բնակիչ Է՝ Էնթոնի Քուին Ուոռներ անունով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN-ը:

Շրջանային դատախազ Դոն Քոքրանը մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել Է, որ Ուոռները ներկա Է եղել պայթյունի վայրում եւ զոհվել Է:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ներկայացուցիչ Դեւիդ Ռոշը ճշտել Է, որ պայթունի կազմակերպչի անձը պարզել են ԴՆԹ-ի անալիզի արդյունքում:

Դեպքի վայրում գտնված նմուշները մատնանշել են Ուորենին: Թեննեսիում Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Դեւիդ Ռաուշը հայտնել Է, որ ԴՆԹ-ն, որը վերցվել Է հանցագործության վայրից, համընկել Է Ուորենի նմուշների հետ:

Իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի կազմակերպմանը մասնակից այլ անձանց նշաններ չկան:

Հետազոտվում են տեղի ունեցածի հնարավոր դրդապատճառները: Ամերիկյան Նեշվիլի (Թեննեսիի նահանգ) կենտրոնում ավտոմեքենայի պայթյունը տեղի Է ունեցել ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 25-ի առավոտյան:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ տեղի ունեցածի արդյունքում վերքեր Է ստացել երեք մարդ: Նրանք բուժում են ստանում հիվանդանոցում, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Պայթյունից կոտրվել են հարեւան տների ապակիները, մի քանի շենքերի նյութական վնաս Է հասցվել: Պայթյունից 15 րոպե առաջ ավտոմեքենայից լսվել Է ձայնագրված նախազգուշացումը վտանգի մասին: Ոստիկանությունը տարհանել Է մերձակայքում գտնվող շենքերի մարդկանց եւ կանչել սակրավորների: Տարհանվածների շրջանում ոչ ոք չի տուժել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

1220