Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի ՀՖՖ տարեկան ժողովի ընթացքում անդրադարձավ անցնող տարվա ձեռքբերումներին և խոսեց գալիք պլաններից:

 

«Ցավոտ 2020 թվականն ավարտվում է: Ամբողջ աշխարհի և կրկնակի անգամ Հայաստանի համար ծանրագույն տարի էր: Փորձությունների ժամանակահատված, որը հատկապես ուժեղ հարվածեց հայկական ֆուտբոլին: Անկախ կորոնավիրուսի և պատերազմից հայկական ֆուտբոլը հանձնեց այս փորձությունը` գրանցելով մի շարք հաջողություններ: Սակայն ավելի կարևոր է մենք ամուր հիմք ստեղծեցինք ապագա հաջողությունների համար, որոնք ամպայման լինելու են գալիք տարիների ընթացքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

 

Մելիքբեկյանն իր խոսքում առանձնակի տեղի հատկացրեց ազգային հավաքականի գրանցած հաջողությանը Ազգերի լիգայի ենթախմբում և շեշտեց, որ պատերազմի օրերին հավաքական թիմը մեկ բռունցք դարձած օգնել են եվրոպական տարբեր օջախների տրամադրած  հումանիտար օգնության տեղափոխությանը: ՀՖՖ նախագահը ընդգծեց իսպանացի մասնագետ, հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսի կատարած աշխատանքին պանդեմիայի և պատերազմի պայմաններում: Անցնող տարում բացառիկ արդյունք գրանցեց նաև ֆուտզալի հավաքականը` իրավունք ստանալով մասնավելու Եվրոպայի առաջնության որակավորման փուլին, ինչը Մելիքբեկյանը համարում է մեծ նվաճում: ՀՖՖ նախագահ խոսեց նաև կանանց ֆուտբոլի զարգացման մասին և փաստեց, որ տարիներ շարունակ Հայաստանը չի ունեցել կանանց թիմ, սակայն այժմ ձևավորվել է ընտրանի:

 

Պանդեմիայով պայմանավորված 2021 թվականին մի փոքր կդանդաղեցվի փոքր դաշտերի կառուցումը:  Ֆեդերացիան 2021 թվականին կփորձի VAR համակարգը ներդնել Հայաստանում:

 

ՀՖՖ տարեկան ժողովի ընթացքում Մելիբեկյանն անդրադարձել է նաև պայմանավորված խաղերին` շեշետելով մի շարք անուններ և ակումբեր. գործերը փոխանցվել են իրավապահ մարմիններին և հարցուվել են քրեական գործ: ՀՖՖ նախագահն առանձնացրեց, որ ֆեդերացիան հետևողական է լինելու է այդ հարցում:

 

Քվեարկության արդյունքում, սակայն, հետաձգվեց «Լոկոմոտիվ», «Արագած», «Տորպեդո» ակումբերի լիցենզիայից ժամանակավորապես զրկելու հարցը:

100