Նոյեմբերի 7-10-ը բացահայտվել է 253 հանցագործություն, գրանցվել է 40 ավտովթար
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետությունում նոյեմբերի 7-10-ը բացահայտվել է 253 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 51 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 37 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 18 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 15 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 13 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 12 դեպք՝ հոգեկան ներգործունեության,
- 11 դեպք՝ խարդախության,
- 9 դեպք՝ խուլիգանության,
- 7-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սառը զենքի հայտնաբերման,
- 5-ական դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթուղթ կեղծելու,
- 4-ական դեպք՝ ինքնիրավչության, զենք-զինամթերքի առգրավման,
- 3 դեպք՝ գույքը ոչնչանցելու կամ վնասելու,
- 2-ական դեպք՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու։
Բացահայտվել է նաև կողոպուտի, շորթման, թմրանյութի իրացման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, փաստաթղթեր կեղծելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 4 դեպք՝ շորթման,
- 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 1-ական դեպք՝ սպանության, բնակարանային գողության, խարդախության։
Հայտնաբերվել է 21 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։
Անցած 3 օրում գրանցվել է 40 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
10 Նոյեմբեր, 2025 11:53
432
Կանխվել է ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը․ տեսանյութ
06 Ապրիլ, 2026 20:14
Հանրապետությունում փետրվարի 11-12-ը բացահայտվել է 171 հանցագործություն, գրանցվել 19 ավտովթար
12 Փետրվար, 2026 15:21
Նոյեմբերի 11-12-ը բացահայտվել է 117 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված
12 Նոյեմբեր, 2025 23:11
Ողբերգական ավտովթար՝ Վեդի խոշորացված համայնքի Ուրցաձոր-Շաղափ ճանապարհին
24 Մայիս, 2026 21:10
Շղթայական ավտովթար՝ Երևանում
24 Մայիս, 2026 16:08
Երևանում շղթայական ավտովթարի պատճառ դարձած 19-ամյա տղային կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
06 Մայիս, 2026 19:48