Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եմենի հուսիթները վստահեցրել են, որ ներկայումս չեն հարձակվի Իսրայելի կամ իսրայելական նավերի վրա, սակայն պատրաստ են վերսկսել հարձակումները, եթե Գազայի հատվածում հրադադարը չեղարկվի, երեքշաբթի օրը հաղորդել է Associated Press-ը։

«Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին. եթե թշնամին վերսկսի ագրեսիան Գազայի հատվածում, մենք կվերսկսենք մեր ռազմական գործողությունները Իսրայելում և կվերականգնենք Կարմիր և Արաբական ծովերում իսրայելական նավերի վրա արգելքը»,- ասվում է հուսիթների շտաբի պետ, գեներալ-մայոր Յուսուֆ ալ-Մադանիի՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևին ուղղված նամակում։

Գործակալությունը նշում է, որ հուսիթները դեռևս պաշտոնապես չեն հայտարարել Իսրայելի դեմ իրենց արշավի դադարեցման մասին։

607