Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուսիթների շարժման («Անսար Ալլահ») ռազմական թևը հայտարարել է իր գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուհամմադ Աբդ ալ-Քարիմ ալ-Ղամարիի մահվան մասին:

Մահվան հանգամանքները չեն բացահայտվել: Հայտարարությունը տարածել են Reuters-ը և արաբական լրատվամիջոցները։

Հուսիթները հաստատել են ալ-Ղամարիի մահը մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ հաղորդվել էր, որ նա վիրավորվել է Իսրայելի օդային հարվածի հետևանքով։

Մուհամմադ Աբդ ալ-Քարիմ ալ-Ղամարին համարվում էր հուսիթների կարևոր ռազմական առաջնորդներից մեկը։

 

802