ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 531 նոր դեպք, 16 մահ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 531–ով և դարձել 159409: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այս պահին փաստացի բուժում են ստանում 13101 մարդ, կատարվել է 593903 (+2855) թեստավորում, առողջացել են վարակվածներից 142801-ը։ Գրանցվել է մահվան 2823 (+16) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 5-ով ու դարձել 684։
187