Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախարար Անահիտ Ավանեսյանը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի թիմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Արտակ Ջումայանին: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

«Ուրախ եմ, որ պարոն Ջումայանը հանձն է առնելու այս կենտրոնի կառավարումը: Մեր առաջնահերթ նպատակներից է, որ կենտրոնը մեր երկրում այս ոլորտի համար դառնա նաև մեթոդական և մասնագիտական ուղղորդիչ դերակատարություն ունեցող հաստատություն: Վստահ եմ, որ պարոն Ջումայանի մասնագիտական փորձն ու հարուստ գիտելիքները կարևոր դեր կունենան կենտրոնի արագ ու արդյունավետ զարգացման գործում»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

 

Նախարարը շնորհակալություն է հայտնել վերջին շրջանում կենտրոնի ղեկավարումն իրականացրած գործընկերներին՝ կառավարման անցնցում ընթացքի համար։

 

Քննարկվել են նաև կենտրոնի առաջիկա զարգացման ուղղություններն ու ծրագրերը։

 

806