Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը ԱԺ-ում անդրադարձել է աղբավայրերի թեմային՝ նշելով, որ մեղադրանքները սխալ հասցեատիրոջ վրա են․

«Ում վրա եք մունաթ գալիս աղբավայրերի համար։ Մեր օրոք է կառուցվել Հայաստանում առաջին աղբավայրը, որը համապատասխանում է միջազգային ստանդարտների նվազագույն շեմին»,-ասաց նա։

Եղոյանը հիշեցրեց, որ գոյություն ունի թափոնների կառավարման բուրգ, որի գագաթին են գտնվում Շվեդիայի նման երկրները՝ ընդամենը 0.5% մնացուկային թափոնով։ Նրա խոսքով՝ այդ բուրգի ստորին ընդունելի շեմին է գտնվում հենց Կոտայքում կառուցված նոր աղբավայրը, մինչդեռ մնացածներ նույնիսկ  Նուբարաշենը բուրգի ստորին շերտից ներքև են։ 

«Պրն Դանիելյան, ամեն գործում պետք է չափը ճանաչել, այո, կան խնդիրներ, որոնք պետք է լուծի պետությունը, աղբավայրեր կառուցի, կատալիզատորների հետ կապված հարցը լուծի, արտանետումների հետ կապված հարցը լուծի, բայց կա խնդիր, որը կապված էմկուլտուրայի հետ։ Հիմա, որ Շվեդիայի կառավարությանը հանես բերես դնես ստեղ կառավարություն, կա խնդիր, որը չի լուծվի։ Եթե խնդիրը ծագում է քաղաքացու մակարդակում, էլի լուծելի է, բայց պետք է գալ կոչ անել, ասել՝ հարգելի ժողովուրդ, մի վառեք խոտը»,- ասաց նա։

Եղոյանը դիմեց ժողովրդին․ «Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ չոր խոտը չվառել, այն չունի ոչ մի օգտակար հետևանք, ունի միայն վնասակար հետևանքներ, ոչ միայն ձեզ համար, այլև շրջակա միջավայրի, համայնքների համար»։

828