Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մենք կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին աջակցել խաղաղության գործընթացին։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Դոհայում Euronews-ին տված համատեղ հարցազրույցում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
«Մենք հնարավորություն ունեցանք հանդիպել Բրյուսելում՝ Եվրոպական Միության մեր ընկերների աջակցությամբ։ Այդ ժամանակից ի վեր, մեր երկրների ղեկավարության հետ մենք աշխատում ենք կոնկրետ օրակարգի շուրջ՝ ինչպես առաջ մղել խաղաղությունը և մի կողմ դնել տարաձայնությունները»,- ասել է նա։
Հաջիևը նշել է, որ իր հայ գործընկերների և այլ աղբյուրների հետ քննարկել է խաղաղությունը առաջ մղելու ուղիները։
«Մեր ռազմավարությունը Հարավային Կովկասը մրցակցության տարածաշրջանի վերածելը չէ, ընդհակառակը՝ համագործակցության և գործընկերության ասպարեզ դարձնելը։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, գոնե համաշխարհային հակամարտությունների համատեքստում, հաջողության պատմություն է։ Հակամարտության դարաշրջանն ավարտվել է։ Մենք կոչ ենք անում մեր բոլոր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ համաշխարհային տերություններին, աջակցել այս խաղաղության գործընթացին։ Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կհաստատվի անշրջելի խաղաղություն»,- ընդգծել է Հիքմեթ Հաջիևը։