Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «թույլ» առաջնորդների գլխավորությամբ «անկում ապրող Եվրոպայի» մասին հայտարարություններին։

Եվրոպական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը չպետք է միջամտի ԵՄ երկրների ժողովրդավարական գործընթացներին։

«Երբ խոսքը վերաբերում է ընտրություններին, մենք չենք որոշում, թե ով կլինի երկրի ղեկավարը, այլ երկրի ժողովուրդը։ Դա ընտրողների ինքնիշխան իրավունքն է, և այն պետք է պաշտպանվի։ Ոչ ոք չպետք է միջամտի, անկասկած»,- Politico-ին ասել է ֆոն դեր Լեյենը՝ պատասխանելով ԱՄՆ Ազգային անվտանգության թարմացված ռազմավարության մեջ ԵՄ-ի հասցեին հնչած քննադատությանը։

Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև նշել է, որ ինքը միշտ «շատ լավ աշխատանքային հարաբերություններ» է ունեցել ԱՄՆ նախագահների հետ, որոնք շարունակվում են մինչ օրս։

765