40 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատունը կարող է կռվախնձոր դառնալ Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ աստղային զույգի համար։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ամերիկյան «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի ամերիկահայ աստղն ու ռեփեր Քանյե Ուեսթը որոշել են ամուսնալուծվել, և այս անգամ, կարծես, ամեն ինչ լուրջ է:

Daily Mirror-ը հաղորդում է, որ զույգը ստիպված կլինի քննարկել, թե ում է բաժին հասնելու Քալաբաս քաղաքի տունը, որը Քանյեն անվանում է «ֆուտուրիստական տաճար»:

Պարբերականի տվյալներով՝ ամուսիններից ոչ մեկը չի ցանկանա զիջել չեզոք գունային երանգներով ձևավորված բազմասենյականոց տունը։ Տան վերաբերյալ քննարկումները կարող են լուրջ վեճի վերածվել:

Առանձնատան արժեքը 40 մլն դոլար է։ Այն, այսպես ասած, կատարելագործելու համար պահանջվել է 7 տարի, և ծախսվել է 20 մլն դոլար։ Տան «կերպարանափոխմանը» մասնակցել է ոչ միայն անձամբ ռեփերը, այլև մասնագետների մի ամբողջ թիմ ՝ բելգիացի դիզայներ Աքսել Վերվորդտի գլխավորությամբ:

Ավելի վաղ ամերիկյան Page Six  -ը գրել էր, որ ամերիկահայ աստղ, բիզնեսմեն Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, 6 տարվա համատեղ կյանքից հետո որոշել են ամուսնալուծվել։

Իրազեկ աղբյուրն ասել է, որ Քարդաշյանը վարձել է ամուսնալուծության գործընթացների գծով հայտնի փաստաբան Լաուրա Ուեսերին, և նրանք այդ հարցը լուծելու համար արդեն բանակցում են Ուեսթի հետ:

Ըստ լրատվամիջոցի՝ բազմաթիվ աղբյուրներ են ասում, որ ապահարզանն անխուսափելի է, ոմանք պնդում են, որ այս անգամ ամեն ինչ շատ ավելի լուրջ է. Քարդաշյանն արդեն դադարել է ամուսնական մատանի դնել, իսկ երաժիշտը տոներն անցկացրել է Վայոմինգի իր տանը, ոչ թե Քարդաշյան ընտանիքի հետ:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:
 

559