Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՍԻԼ ԿԱՊԻՏԱԼ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԷԴՈՒԱՐԴ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ

Հարգելի՛ գործընկերներ,

Սիրելի՛ բարեկամներ,

Ամանորը այն առիթներից է, երբ մի պահ կանգ ենք առնում, նայում անցնող տարուն, արժևորում կատարածը և հասկանում՝ ինչն է մեզ առաջ մղել։ 2025 թվականը մեր խմբի համար հաջողությունների տարի էր։

Այն նաև հասունացման տարի էր, երբ արդյունքը ծնվեց ոչ թե պատահականությունից, այլ մեր տեսլականը հետևողականորեն կյանքի կոչելու շնորհիվ։

Այս տարի աշխատեցինք ավելի հավաք ու արդյունավետ։ Այդ մոտեցումը թույլ տվեց ամրապնդել մեր դիրքերը և մի շարք ուղղություններով գրանցել էական արդյունքներ, որոնք տեսանելի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։

Մեր ձեռքբերումները թիմային աշխատանքի և փոխադարձ վստահության արդյունք են։ Դրանց հիմքում մարդիկ են՝ իրենց փորձով, պահանջկոտությամբ ու պատասխանատվությամբ։

Շնորհակալ եմ ՍԻԼ Կապիտալի համայնքի յուրաքանչյուր անդամին՝ միասին անցած տարվա համար։

Շնորհակալ եմ նաև մեր գործընկերներին՝ համատեղ աշխատանքի, իրարից սովորելու և գրանցած հաջողությունների համար։

Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ։

Թող 2026 թվականը լինի նոր նպատակների, ծրագրերի և հաջողությունների տարի:

Ձեր ընտանիքներում թող անպակաս լինեն խաղաղությունը, առողջությունն ու ջերմությունը։

Հարգանքով՝

Էդուարդ Սուքիասյան

ՍԻԼ Կապիտալ ընկերության խորհրդի նախագահ

602