Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսին ասել է, որ Գրենլանդիայի դեմ ԱՄՆ վարչակազմի վերջին սպառնալիքները չեն վկայում անխուսափելի ներխուժման մասին, այլ նպատակը կղզին Դանիայից գնելն է, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։

Իր հերթին, Reuters-ը մեջբերելով Թրամփի վարչակազմի անանուն ամերիկացի պաշտոնյայի խոսքերը, նշել է, որ Սպիտակ տունը, չնայած ՆԱՏՕ-ի առաջնորդների առարկություններին, ուսումնասիրում է Գրենլանդիան ձեռք բերելու բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ կղզին գնելը կամ ռազմական ուժի կիրառումը։

Այս ամենի համատեքստում՝ Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Վիվիան Մոտցֆելդտը  ասել է, որ Դանիայի և Գրենլանդիայի կառավարությունները խնդրել են Պետդեպարտամենտին «մոտ ապագայում» կազմակերպել հանդիպում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

2025 թվականի հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու իր մտադրության մասին։

427