Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը սոցցանցի իր էջում դիմելով լրագրողներին՝ գրել է.
«Հարգելի՛ լրագրողներ, խնդրում ենք առավելագույն պատասխանատվությամբ և զգայունությամբ մոտենալ Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն վերադարձված անձանց թեմային։
Հորդորում ենք հարգել նրանց և նրանց ընտանիքների անձնական կյանքի իրավունքը, ինչպես նաև իրենց կողմից կայացված որոշումները՝ հանրայնացման, տեսալուսանկարահանման կամ հրապարակայնության այլ ձևերի վերաբերյալ»։
Ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին: