Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ից դուրս գալու ծրագրեր չունի․ այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը՝ մեկնաբանելով երկրի հարաբերությունների վատթարացումը դաշինքի հետ՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիան բռնագրավելու սպառնալիքների ֆոնին։

Բեսենթը NBC-ի եթերում բացատրել է, որ, չնայած ԱՄՆ-ն կմնա Հյուսիսատլանտյան դաշինքի մաս, Թրամփի վարչակազմը ձգտում է խուսափել երկիրը նոր պատերազմի մեջ ներքաշելուց։

Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ Արևմտյան կիսագնդի անվտանգության պատասխանատվությունը տեղափոխել ուրիշների վրա։

Հունվարի 18-ին ՆԱՏՕ-ի ութ երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Դանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան և Շվեդիան, համատեղ հայտարարություն են տարածել՝ ի պատասխան Գրենլանդիայի նկատմամբ առևտրային մաքսատուրքեր սահմանելու Թրամփի սպառնալիքների, որում նշվում է, որ ԵՄ երկրները հանձնառու են Արկտիկայում անվտանգության ամրապնդմանը, և որ Դանիայի գլխավորությամբ իրենց դաշնակիցների հետ համատեղ անցկացվող «Arctic Endurance» զորավարժությունները բավարարում են այս կարիքը։

680