«Ռոման» ու «Ինտերը» չպարզեցին հաղթողին. Մխիթարյանի հերթական գոլային փոխանցումը
Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրի կենտրոնական խաղում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Միլանի «Ինտերի» հետ:
Հանդիպման 17-րդ րոպեին Լորենցո Պելեգրինին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո առաջ մղեց տանտերերին: Երկրորդ խաղակեսի սկիզբն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք իրար ետևից երկու գոլ խփեցին և առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկան Միլան Շկրինյարն ու Աշրաֆ Հակիմին: Խաղավարտից չորս րոպե առաջ հռոմեացիների պաշտպան Ջանլուկա Մանչինին գլխի հարվածով վերականգնեց հավասարությունը:
Այս ոչ-ոքիից հետո «Ռոման» վաստակեց 34 միավոր և մնաց 3-րդ տեղում, իսկ «Ինտերը» 37 միավորով պահպանեց 2-րդ հորիզոնականը:
Հենրիխ Մխիթարյանն առանց փոխարինման մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
10 Հունվար, 2021 22:56
4922
Աշխարհահռչակ տենոր Բոչելին շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին․ տեսանյութ
12 Հոկտեմբեր, 2026 13:52
Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար
10 Հոկտեմբեր, 2026 21:30
Միշտ մտածում եմ, որ եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան
10 Հոկտեմբեր, 2026 12:06