Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Որոշ իրական և կեղծ օգտատերեր այստեղ անհիմն մեկնաբանություններ են զետեղում՝ պնդելով, թե տեսանյութում իբր հրապարակված են գաղտնի տեղեկություններ:

Իսկապես մտահոգ մեր հայրենակիցներին հայտնում եմ, որ տեղեկատվությունը հաղորդող լիազոր մարմինը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, տեսանյութում առկա յուրաքանչյուր կադրի վրա մանրակրկիտ աշխատանք է կատարել, այդ թվում՝ գաղտնիության ռեժիմի ապահովման համապատասխան մասնագետների ներգրավմամբ. այն, ինչ կարող է այս պահի դրությամբ գաղտնի լինել, համապատասխան մոնտաժային լուծում է ստացել։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Ավելի վաղ ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսանյութ էր հրապարակել, կից գրելով․

«Հարգելի՛ հայրենակիցներ, առաջին անգամ ձեզ ենք ներկայացնում զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները»:

890