«Մեր տարածաշրջանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն ավելի ծանր է, քան մեր երկրում»: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:

 

«Մեր պարագայում հիմք ընդունելով առկա համեմատաբար բարվոք համաճարակային իրավիճակը՝ որոշում կայացվեց նախ երկարաձգել կարանտինի ժամկետը՝ հաշվի առնելով ամբողջ իրավիճակն աշխարհում և դրսից ներբերման պոտենցիալ ռիսկը, ինչպես նաև  հետագա զրագացման համար համաճարակային իրավիճակի աշխուժացում ենք նկատում: Միաժամանակ, հիմք ընդունելով առակ վիճակը, երկարաձգեցինք կարանտինը որոշ մեղմացումներով»,- ասաց տիկին Բակունցը՝ ներկայացնելով կառավարության համապատասխան փոփոխությունները:

 

 

«Նախ երկարաձգվել է կարանտինի ժամկետը վեց ամսով, իսկ երկրորդ փոփոխությունը վերաբերում է մուտքի ռեժիմին: Դեռևս նախկին որոշմամբ, ՀՀ մուտք գործող քաղաքացիները կարող էին 72-ժամյա թեստի բացասական պատասխանով մուտք գործել մեր երկիր, այժմ այդ որոշումը տարածվում է նաև ցամաքային ճանապարհով Հայաստան մուտք գործել ցանկացողների վրա: Իսկ եթե անձը հասել է օդանավակայան կամ ցամաքային անցակետ, բայց չունի համապատասխան սերտիֆիկատ, այս որոշումը թույլ  է տալիս տեղում կատարել նմուշառում և ինքնամեկուսանալ մինչև նմուշի պատասխանը»,- ներկայացրեց տիկին Բակունցը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալի խոսքով՝ կառավարությունը նաև այլ մեղմացումներ է սահմանել՝ կապված հակահամաճարակային կանոնների պահպանման հետ:  «Նախկինում հարսանիքների, թաղումների համար առկա էր սահմանափակում մինչև վաթսուն հոգի: Իսկ այժմ այդ սահմանափակումը չի գործի»,- ասաց նա: 

 

Հայկ Մագոյան

558