Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել մի շարք հայտարարություններով։ 

«Մեր սահմաններին խաղաղություն է հաստատվում. ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ։ Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում։ Ադրբեջանն արդեն սկսել է համագործակցությունը Հայաստանի հետ»,- ասել է նա։

Ալիևը նաև շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերներին կարևոր տարանցիկ հնարավորություններ ստեղծելու համար։

«Մենք աշխատում ենք Կենտրոնական Ասիայի մեր գործընկերների հետ Կասպից ծովի երկայնքով անցկացվելիք օպտիկամանրաթելային մալուխի նախագծի վրա, որը նախատեսվում է ավարտել այս տարի։ Հայաստանի հետ խաղաղության հաստատումից հետո, Ադրբեջանի միջով դեպի Հայաստան, ապա Եվրոպա տանող միջանցքը նույնպես հսկայական ներուժ ունի բեռնափոխադրումների առումով»,- ասել է նա։

464