Ոստիկանները Մարտունու բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)
Ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 3-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Մարտունու ավտոկայարանի տարածքից բերման են ենթարկել Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 46-ամյա մի տղամարդու:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թղթե փաթեթներ` դեղնականաչավուն, չորացված-մանրացված մարիխուանայի նմանվող զանգվածով և ապակյա ծխամորճ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն: Զանգվածն ու ծխամորճը փաթեթավորվել, կնքվել և ուղարկվել են փորձաքննության:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
13 Հունվար, 2021 03:49
836
Երիտասարդի անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել
16 Դեկտեմբեր, 2024 18:28
ԱԱԾ-ն խուզարկում է Կարեն Բեքարյանի բնակարանը
19 Փետրվար, 2021 23:57
«Վանաձոր» ՔԿՀ-ում ծխախոտի տուփի մեջ հայտնաբերվել է մարիխուանային նմանվող զանգված
18 Մայիս, 2021 01:04
Քրեական հետախույզները փաթեթներով մարիխուանա են հայտնաբերել
12 Մարտ, 2021 23:05