«Մինչ պատերազմն ամբողջ աշխարհը համակեց կորոնավիրուսը, և ըստ էության զբոսաշրջության ոլորտը կանգ առավ»: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը` ներկայացնելով Հայաստանում զբոսաշրջության ոլորտում առկա վիճակը, մարտահրավերներն ու խնդիրները: 

 

«Կարող ենք ասել, որ զբասաշրջությունը դեռ քնած է: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, մենք ունենք զգալի անկում, զբոսաշրջային այցելությունների նվազում»,- ասաց Ապրեսյանը՝ նշելով, որ ամբողջ աշխարհում նախորդ տարվա տասն ամիսների ընթացքում տեղի չի ունեցել շուրջ 900 միլիոն այցելություն 2019 թվականի համեմատ:

 

«Հայաստանում, վիճակագրական տվյալներով, ներգնա տուրիզմը հունվար-սեպտեմբեր ամիսների միջակայքում 77,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատությամբ: Շուրջ 300 հազար ներգնա այցելություն է գրանցվել 2020 թվականի ընթացում»,- հայտարարեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյաը՝ հավելելով, որ արտագնա տուրիզմի շրջանում նույնպես գրանցվել են անկումներ:

 

 

117