«Չելսին» դիտարկում է Լեմպարդին փոխարինելու 5 տարբերակ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն առաջիկայում կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից:
Bild-ի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունն արդեն սկսել է փոխարինող փնտրել անգլիացի մասնագետին:
Թեկնածուների ցուցակում են ֆրանսիական ՊՍԺ-ից վերջերս հեռացված Թոմաս Տուխելը, Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, «Լեսթերը» գլխավորող Բրենդան Ռոջերսը, «Սաութհեմփթոնում» աշխատող Ռալֆ Հազենհյուտելը և Յուլիան Նագելսմանը գերմանական «Լայպցիգից»:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայում անցկացրած նախորդ 6 խաղերում «Չելսին» կրել է 4 պարտություն, տարել մեկ հաղթանակ ու գրանցել մեկ ոչ ոքի և 26 միավորով 9-րդ տեղում է:
Աղբյուր՝ news.am
13 Հունվար, 2021 21:19
389
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
21 Հունիս, 2026 22:18
Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը
11 Հունիս, 2026 23:43
Մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը․ ինչով է այն տարբերվելու նախորդներից
11 Հունիս, 2026 21:07
«Չելսին» նոր գլխավոր մարզիչ ունի
08 Հունվար, 2026 10:14
Զղջում եմ, որ տեղափոխվել եմ «Չելսի»․ Օբամեյանգ
14 Նոյեմբեր, 2025 20:23
ԱՊԼ․ «Չելսին» 1։2 հաշվով պարտվել է «Սանդերլենդին»
25 Հոկտեմբեր, 2025 22:30