«Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից օրեր անց, որի արդյունքներով ստորագրվել է հայտարարություն, որի կենտրոնական կետը տարածաշրջանային կոմունիկացիաների շրջափակումն է, ռազմագերիների և այլ  պահվող անձնաց հետ կապված դեռ էական առաջընթաց այս պահին չկա: Եվ այսօրվա մեր հանդիպման նպատակն է արտգործնախարարության մեր գործընկերների և ԱԳ նախարարի հետ վերլուծել եռակողմ հանդիպման արդյունքերը, ինչպես նաև դրանից բխող հետագա հնարավորությունները և քննարկել մեր կենտրոնական առաջնահերթությունը ռազմագերիների վերադարձի ուղղությամբ հնարավոր տարվող քայլերը, ինչպես գործադիրի մակարդակով, այնպես էլ միասին քննարկենք, թե խորհրդարանական դիվանագիտությունը ինչ կարող է անել  այս ուղղությամբ»: Այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների աշխատանքային հանդիպման ձեւաչափով ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպման մեկնարկին:

Ռուբինյանը տեղեկացրեց, որ քննարկումը լինելու է փակ, և խոսքը փոխանցեց ԱԳ նախարարին: Արա Այվազյանը կարևորեց կանոնավոր շփումները ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ հատկապես նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրադարձության վերլուծության և քննարկման, ինչպես նաև այս նոր իրողության պայմաններում մեր առջև ծառացած մարտահրավերների և հնարավորությունների շուրջ մտքեր փոխանակելու ուղղությամբ:

807