Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միացյալ Նահանգները՝ այլ երկրների հետ համատեղ, սկսում է Հորմուզի նեղուցի շրջափակման գործընթացը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ իրենք խոչընդոտելու են նեղուցով նավերի անցմանը։
«ԱՄՆ ռազմածովային ուժերը անմիջապես կսկսեն բոլոր նավերի շրջափակման գործընթացը, որոնք կփորձեն մուտք գործել կամ դուրս գալ Հորմուզի նեղուցով», - գրել է Թրամփը Truth Social-ում։
Սպիտակ տան ղեկավարը պնդում է, որ այն շուտով կփակվի, և Մեծ Բրիտանիան և մի քանի այլ երկրներ ականազերծող նավեր կուղարկեն նեղուցը մաքրելու համար: Նա նաև ասել է, որ հրահանգել է զինվորականներին հետևել և կանգնեցնել բոլոր այն նավերը, որոնք վճարել են Իրանին նեղուցով անցնելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել հասնել համաձայնության պատերազմի դադարեցման շուրջ Իսլամաբադում կայացած բանակցություններից հետո։
ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ էին հասցրել Իրանին փետրվարի 28-ին: Հարձակումների հետևանքով զոհվել էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: Թեհրանը պատասխանել էր՝ հարվածներ հասցնելով տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը: