Associated Press գործակալությունը պարզել է, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթղթերի պահպանման մասին օրենքը խախտող  սովորություն ուներ, որի պատճառով նրա նախագահության պատմության մեջ կարող են «բացեր» լինել:

 

Օրինակ, քաղաքական գործիչը հաճախ պատռում ու դեն էր նետում փաստաթղթերը, որից հետո նրա վարչակազմի աշխատակիցները ստիպված էին լինում ժամերով սոսնձել թղթի կտորները: Դա հանգեցրել է Թրամփի նախագահության օրոք կազմված փաստաթղթերի ոչ ամբողջական պահպանմանը, ինչն անհանգստացնում է Սպիտակ տան աշխատակիցներին:

«Նրան ասում էին, որ նման կերպ չվարվի, բայց նա կանգ չէր առնում»,- ասել է Սպիտակ տան արխիվի նախկին վերլուծաբան Սոլոմոն Լարտին:

 

Բացի այդ, հայտնի է դարձել, որ Թրամփն «առգրավել է» թարգմանչի գրառումները, որոնք արվել էին 2017 թվականին Համբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Պարբերականը շեշտում է, որ օրենքի խախտումը ոչնչով չի ​​սպառնում պետության ղեկավարին, քանի որ փաստաթուղթը նախագահին խնդրում է խորհրդակցել ազգային արխիվագետի հետ փաստաթղթերը ոչնչացնելու որոշում կայացնելիս, բայց նա կարող է չհետևել  այդ խորհրդին:

 

Աղբյուր՝ 1in.am

768