
«Բոլոր համաձայնագրերում գրված է, որ ապահովվելու է կապ Հայաստանի ու Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքով, որը լինելու է խաղաղապահների վերահսկողության տակ, տասնյակ տարիների բանակցությունների ընթացքում երբեք չի դրվել Հայաստանը Ղարաբաղից կտրելու հարցը»,- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս մասին հայտարարել է 2020 թվականը ամփոփելու ժամանակ՝ հավելելով, որ բացի այդ՝ կապ կհաստատվի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։
«Ոչ մի պատճառ չկա խանգարելու հայերի և Ղարաբաղի հայերի շփումը, այն դեպքում, երբ հայ պաշտոնյաները ներգրավված են Ղարաբաղին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցում, և դա ոչ մի բացասական արձագանք չի ստանում Բաքվում»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ ամփոփման ժամանակ ՌԴ ԱԳ նախարարը անդրադարձել է ռազմագերիների, և ԼՂ կարգավիճակի լուծման խնդիրներին: