Տղամարդը աճեցնում է կանեփ, իսկ տանը՝ պահում մարիխուանա
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գրիբոյեդով գյուղի մի հողամասում Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի թփեր։
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Գրիբոյեդով գյուղի բնակիչ 58-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ, իսկ տանը՝ պահում մարիխուանա։
Մայիսի 13-ի առավոտյան ոստիկաններն այցելեցին տղամարդուն և հողամասում նկատեցին կանեփի բույսեր:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի 10-ից ավելի թուփ, որոնք, ըստ տանտիրոջ, ինքն էր ցանել ու աճեցրել։
Հանգամանքները պարզվում են։
14 Մայիս, 2026 16:15
301
«Սան Պաուլուի» ֆուտբոլիստների ավտոբուսում 86,5 կգ մարիխուանա են հայտնաբերել
12 Օգոստոս, 2026 18:39
Հայտնաբերվել են ընդհանուր 50 գրամ մարիխուանայի փաթեթներ․ թմրանյութեր տեղադրողը ձերբակալվել է
10 Հունիս, 2026 16:42
Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ երկու անձ կալանավnրվել է (տեսանյութ)
29 Մայիս, 2026 17:14