Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միացյալ Նահանգները այլևս չի կարողանա Մերձավոր Արևելքի երկրները որպես վահան օգտագործել տարածաշրջանում իր ռազմական բազաների համար և չի գտնի իր համար ոչ մի անվտանգ վայր՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին։

«Մեկ բան հաստատ է. ժամանակի սլաքները հետ չեն շրջվի, և տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրները այլևս չեն ծառայի որպես վահան ամերիկյան բազաների համար։ Միացյալ Նահանգները ոչ միայն այլևս անվտանգ վայր չի ունենա իր խարդավանքների և ռազմական բազաների համար տարածաշրջանում, այլև ամեն օր կորցնում է իր դիրքերը»,- նշել է նա իր գրավոր հայտարարության մեջ։

Խամենեին մուսուլմանական երկրներին «բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության» կոչ է արել՝ բոլոր խնդիրները համատեղ լուծելու համար։

243